Միզային համակարգ
Հաճախամիզության պատճառները՝ գինեկոլոգի ներկայացմամբ
Հաճախամիզությունը բավական տարածված հիվանդություն է, որը հանդիպում է ցանկացած տարիքում եւ ունենում է տարբեր դրսեւորումներ: Ինչի՞ց է առաջանում այդ, մեղմ ասած, ոչ ցանկալի երեւույթը, որո՞նք են այն հիմնական պատճառները, որ բերում են հաճախամիզության, հատկապես այն աղջիկների մոտ, ովքեր դեռեւս չեն ծննդաբերել եւ չունեն արգանդի կոնքի հատակի հետ կապված ախտաբանական փոփոխություններ: Այս եւ սրանից բխող խնդիրների իմասին Ladynews.am-ին պատմեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նորայր Ղուկասյանը:
«Հաճախամիզությունը մեզի ոչ ադեկվատ ծավալային միզարձակումն է՝քիչ ծավալով եւ հաճախակի ցանկությամբ, որը երբեմն զսպվում է եւ կարող է ուղեկցվել մրմուռով»,- պարզաբանելով խնդրո առարկան՝ ներկայացրեց Նորայր Ղուկասյանը: Ըստ նրա' աղջիկների մոտ խնդիրը կապված է բորբոքային գործընթացների հետ. գոյություն ունի «TORCH»(սեռավարակ), ինչը կարող է բերել միզուղիների բորբոքման, որն էլ հանգեցնում է հաճախամիզության: «Կինը բաց համակարգ է. դաշտանային ցիկլի ժամանակ հաղորդակցվում է արտաքին աշխարհի հետ, եւ հենց այդ ժամանակ էլ ինֆեկցիաների համար բացվում են մուտքի «դռները»: Նախ դաշտանային շրջանում կանանց մոտ կարող են առաջանալ միզարձակման հետ կապված խնդիրներ: Այստեղ հարկ է նշել՝ իրենց գործն անում են նաեւ պայմանական եւ ոչ պայմանական բակտերիաները, հիմնական հարուցիչը աղիքային ցուպիկն է: Երբեմն հաճախամիզությունը կրկնվում է՝ հետագայում ձեռք բերելով քրոնիկական բնույթ»,- մեկնաբանեց գինեկոլոգը: Բացի դաշտանային ցիկլի օրերից, հաճախամիզություն կարող է առաջանալ նաեւ այլ հանգամանքներում, և այդ ժամանակ եւս ինֆեկցիաների ներթափանցման գործոնն է դեր խաղում: «Հաճախամիզություն կարող է առաջանալ նաեւ սեռական առաջին հարաբերությունից հետո, այսինքն՝ հեռանում է կուսաթաղանթը, փոխվում է հեշտոցի միկրոֆլորան եւ սկսվում է հաճախամիզություն. այստեղ եւս դեր է խաղում ինֆեկցիաների ներթափանցումը»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ հաճախամիզություն կարող է առաջանալ նաեւ այն ժամանակ, երբ կինը հիվանդանում է գրիպով, թոքաբորբով եւ այլ նմանատիպ հիվանդություններով:
ՆորայրՂուկասյանի խոսքով՝աղջիկների մոտ միզարձակում կարող է լինել նաեւ թեթեւակի սթրեսներից, սակայն դրանք էպիզոդիկ են: «Պետք է տարբերակել հաճախամիզության պատճառները. հաճախամիզությունը, որն ունի ինֆեկցիոն բնույթ, վերջում ուղեկցվում է մրմուռով, իսկ մեզի հոտն ու գույնը փոփոխություն են կրում»,-մանրամասնեց Նորայր Ղուկասյանը՝ նշելով, որ հաճախամիզության ժամանակ ի հայտ եկած խնդիրներից ու բարդություննեից խուսափելու համար, պետք է բացառել ինֆեկցիաները. Դրանք կարող են բերել շատ լուրջ խնդիրների՝ընդհուպ մինչեւ միզուղիների ու երիկամների բորբոքման:
Բժիշկը հորդորեց՝ հաճախամիզության կրկնվելու դեպքում անպայման դիմել բժշկի, հանձնել մեզի անալիզ եւ ստանալ համապատասխան բուժում: «Աղջիկները պետք է շատ ուշադիր եւ հետեւողական լինեն հիգիենայի հարցերում, անպայման օգտագործեն ինտիմ գելեր, որոնք ունեն բժշկական խորհրդատվություն, սեռական կյանքը սկսելուց առաջ բացառեն ինֆեկցիաների ներթափանցումը՝ այդպես կանխելով ինչպես հաճախամիզության, այնպես էլ մի շարք լուրջ հիվանդութունների առաջցումը»,-խորհուրդ տվեց Նորայր Ղուկասյանը:
05.04.2013 Մեդ-Պրակտիկ
27.12.2015
Հարգելի GRETA, բարև Ձեզ: Ձեզ մոտ ամենայն հավանականությամ ցիստիտ է: Հարկավոր է դիմել ուրոլոգի և ստանալ համապատասխան բուժում:
GRETA
21.12.2015
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ